13.07.2019 13:00

ՖԻՖԱ-ն խստացրել է ռասսիզմի դեմ պատիժը

ՖԻՖԱ-ն խստացրել է ռասսիզմի դեմ պատիժը

ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել ռասսիզմին և խտրականության այլ ձևերին վերաբերող կարգապահական կանոնագրքի  կետերում:

Ըստ նոր օրենքի, որն ուժի մեջ է մտնելու   հաջորդ շաբաթ,  նման խախտման համար որակազրկման նվազագույն չափը կհասցվի մինչև 10 խաղի: Իրենց հերթին Ասոցիացիաներն ու ակումբներն նման միջադեպի առաջին  դեպքում կպատժվեն մեկ խաղով՝ սահմանափակ քանակով հանդիսատեսով անցկացնելու հնարավորությամբ և կտուգանվեն 20 հազար դոլարով: Հավանական է նաև, որ ռասսիստական դրսևորումների զոհ դարձածները կհրավիրվեն համապատասխան մարմիններ բանավոր կամ գրավոր դիմում տալու: «Փոխելով ռասիզմին ու խտրականությանը վերաբերող օրենքները՝ ՖԻՖԱ-ն մտնում է մարդկանց իրավունքների ոտնահարման դեմ ուղղված այդ պայքարի մեջ»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ: