13.07.2019 13:30

Իկարդին և Նայնգոլանը հեռացված են «Ինտեր»-ի մարզումներից

Իկարդին և Նայնգոլանը հեռացված են «Ինտեր»-ի մարզումներից

«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին և կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը հեռացված են միլանյան ակումբի մարզումներից: Այս մասին հայտնում է Football Italia-ն:  

Նրանց հասկացրել են, որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այլևս հույսեր չի կապում նրանց հետ, այդ պատճառով նրանց տրանսֆերը վաճառքի է հանվել: 
 
Ակումբի ղեկավարությունը որոշել է ֆուտբոլիստներին հեռացնել թիմի ընդհանուր խմբի մարզումներից: