13.07.2019 14:00

Kicker. «Բավարիա»-ն գտել է Նոյերի փոխարինողին

Kicker. «Բավարիա»-ն գտել է Նոյերի փոխարինողին

«Բավարիա»-ն շարունակում է նոր դարպասապահ փնտրել, ով կկարողանա փոխարինել Մանուել Նոյերին:

Ինչպես հաղորդում է Kicker-ը, մյունխենյան գրանդի դիտակետում է «Շալկե-04»-ի առաջին համար Ալեքսանդր Նյուբելը:

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ, ու Գերմանիայի գործող չեմպիոնը ցանկանում է նրան ստանալ լրիվ անվճար:

Աղբյուրը նշում է նաև, որ Նյուբելը դեռ մտածում է «Շալկե»-ի՝ երկարատև գործակցության առաջարկի մասին ու չի շտապում նոր համաձայնագիր ստորագրել:

Գերմանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի ակումբները: