14.07.2019 09:32

Քաղցկեղից մահացել է Զիդանի ավագ եղբայրը

Քաղցկեղից մահացել է Զիդանի ավագ եղբայրը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի մարզումային հավաքը լքել է ավագ եղբոր մահվան պատճառով, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ 55-ամյա Ֆարիդ Զիդանը մահացել է քաղցկեղի հետեւանքով։

«Ռեալի» ֆուտբոլիստները Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացրած հերթական մարզումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Զիդանի եղբոր հիշատակը։

Զիդանին փոխարինում է երկրորդ մարզիչ Դեւիդ Բետոնին։