14.07.2019 09:55

Սարգիս Ադամյանը նորամուտը նշեց «Հոֆենհայմում»

Սարգիս Ադամյանը նորամուտը նշեց «Հոֆենհայմում»

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը նորամուտը նշեց գերմանական «Հոֆենհայմում», որը ընկերական հանդիպում անցկացրեց «Այնտրախտի» (Բրաունշվեյգ) հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Սարգիս Ադամյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» հետ։