14.07.2019 11:00

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Սկալոնիի ապագայի վերաբերյալ

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Սկալոնիի ապագայի վերաբերյալ

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան կերկարաձգի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ գործածկցությունը մինչև 2022 թվականը:

41-ամյա մարզիչը պետք է ղեկավարի թիմը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Արգենտինայի ընտրանու տնօրեն Սեսար Լուիս Մենոտին հանդիպել է ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հետ, ու կողմերը որոշել են նոր համաձայնագիր առաջարկել Սկալոնիին:

Հիշեցնենք, որ նա իր պաշտոնում նշանակվել է անցյալ տարվա նոյեմբերին (օգոստոսից նոյեմբեր՝ ժամանակավոր պաշտոնակատար):

Ամերիկայի Գավաթի 2019թ. խաղարկությունում Արգենտինան զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը: