14.07.2019 11:30

Voetbal International. Հայտնի է, թե որ ակումբն է ամենաշատը ծախսել տրանսֆերների վրա վերջին 5 տարիներին

Voetbal International. Հայտնի է, թե որ ակումբն է ամենաշատը ծախսել տրանսֆերների վրա վերջին 5 տարիներին

Անտուան Գրիզմանի տրանսֆերից հետո «Բարսելոնա»-ն վերջին 5 տարիների առաջատարն է եվրոպական ակումբների շրջանում՝ հաշվի առնելով տրանսֆերային ծախսերը, տեղեկացնում է Voetbal International-ը:

Կատալոնացիները այդ ցուցանիշով առաջ են անցել «Մանչեսթեր Սիթի»-ից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ից ու «Չելսի»-ից:

2014 թվականից սկսած՝ «կապտանռնագույններ»-ի ամենաթանկարժեք ձեռքբերումներն են Լուիս Սուարեսը, Ֆիլիպե Կոուտինյոն, Ուսման Դեմբելեն , Ֆրենկի դե Յոնգն ու Անտուան Գրիզմանը:

Այս ամռան ընթացքում Իսպանիայի գործող չեմպիոնը արդեն 233 մլն եվրո է ծախսել տրանսֆերների վրա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի ծախսերը կազմում էր 129 մլն:

Ձեզ ենք ներկայացնում վերոհիշյալ ցուցանիշով թոփ-10 թիմերի ցանկը.