14.07.2019 12:00

Դե Լիգտը կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը

Դե Լիգտը կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը

«Այաքս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը կդառնա Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող պաշտպանը «Յուվենթուս» տեղափոխվելուց հետո, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, մոտ ժամմանակներում պաշտոնապես կհայտարարվի 19-ամյա խաղացողի տրանսֆերի մասին:

Գործարքի արժեքը կկազմի 75 մլն եվրո: Թուրինում հոլանդացին տարեկան 12 մլն եվրո կաշխատի, որն ամենաբարձրն է Ա Սերիայի բոլոր պաշտպանների շրջանում:

2018/19 մրցաշրջանում Դե Լիգտը 55 հանդիպում է անցկացրել «Այաքս»-ի կազմում՝ դառնալով 7 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: