14.07.2019 13:15

«Արսենալ»-ը գտել է Կոսյելնիին փոխարինողին

«Արսենալ»-ը գտել է Կոսյելնիին փոխարինողին

«Արսենալ»-ը կրկին սկսել է հետաքրքրվել «Բենֆիկա»-ի պաշտպան Ռուբեն Դիաշի ծառայություններով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:  

«Զինագործներ»-ը վերսկսել են հետաքրքրվել այն բանից հետո, երբ թիմի պաշտպան Լորան Կոսյելնին հրաժարվել է թիմի հետ մեկնել հավաքների: 
 
22-ամյա Դիաշի հրաժարագինը կազմում է 54 միլիոն ֆունտ: 
 
Դիաշի պայմանագրի ժամկետը «արծիվներ»-ի հետ լրանում է 2023 թվականին: