15.07.2019 09:22

«Ռեալը» բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Ռեալը» բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Մադրիդի «Ռեալը» բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն այս ամռանը կազմակերպելու ուղղությամբ։ Անգլիական ակումբը պահանջել է գործարքը կատարել մինչեւ օգոստոսի 8-ը, քանի որ այդ օրը փակվում է տրանսֆերային պատուհանն Անգլիայում եւ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն այլեւս չի կարողանա համարժեք փոխարինող ձեռք բերել, գրում է Mirror-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերից ակնկալում է 200 միլիոն եվրո։

Պոգբան ու նրա գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտարարել են տրանսֆերի մտադրության մասին։ Ավստրալիայում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Պերտ Գլորիի» ընկերական հանդիպման ժամանակ մանչեսթերյան ակումբի ֆանատները սուլել էին Պոգբային։ Այդ խաղում մանչեսթերյան թիմը հաղթել էր 2։0 հաշվով։