15.07.2019 10:00

Liverpool Echo. «Ռեալ»-ը Մանեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի կատարել «Լիվերպուլ»-ին

Liverpool Echo. «Ռեալ»-ը Մանեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի կատարել «Լիվերպուլ»-ին

Մադրիդի «Ռեալ»-ն առաջարկ չի կատարել «Լիվերպուլ»-ի եզրային հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերի վերաբերյալ:

Liverpool Echo-ի փոխանցմամբ՝ կողմերը նույնիսկ միմյանց հետ կապ չեն հաստատել:

Ավելի վաղ, Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սաե Սեկն ասել էր հետևյալը.

«Մանեն աշխարհի լավագույն 10 ֆուտբոլիստների մեջ է: Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ հիմա կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Կարծում եմ դա աշխարհի լավագույն ակումբն է, չնայած, որ ես «Բարսելոնա»-ի երկրպագու եմ: Մանեն պետք է լրջորեն մտածի առաջարկի մասին»,- ասել է Սեկն: