15.07.2019 11:00

Անգլիական 3 գրանդ ակումբ պատրաստ է թիմ հրավիրել Ալվեսին

Անգլիական 3 գրանդ ակումբ պատրաստ է թիմ հրավիրել Ալվեսին

Բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսի ապագան ՊՍԺ-ից հեռանալուց հետո դեռ հարցականի տակ է:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի հետ պատրաստ են պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը:

Ալվեսն իր հերթին դեռևս չի դիտարկել առաջարկները, քանի որ մեծ ցանկություն ունի վերադառնալու «Բարսելոնա»:

Հավելենք, որ 36-ամյա խաղացողը ՊՍԺ-ից հեռացավ այս ամռանը և ազատ գործակալի կարգավիճակ ունի: