15.07.2019 11:30

AS. «Ռեալ»-ը դեմ է քվեարկել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի գաղափարին

AS. «Ռեալ»-ը դեմ է քվեարկել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի գաղափարին

Մադրիդի «Ռեալ»-ը չի ընդունել Չեմպիոնների լիգայի վերաբերյալ փոփոխությունների նոր ֆորմատը, պատճառաբանելով, որ այն նման է Սուպերլիգայի գաղափարին:

AS-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբ»-ը կտրականապես դեմ է, որ եվրագավաթային հանդիպումներն անցկացվեն հանգստյան օրերին:

Միևնույն ժամանակ «Ռեալ»-ը կողմ է քվեարկել Աշխարհի ակումբային առաջնության վերաբերյալ ՖԻՖԱ-ի առաջարկին: Մրցաշարը կանցկացվի 2021 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 4-ը: Կմասնակցեն 24 ակումբներ: