15.07.2019 12:00

Mundo Deportivo. Նեյմարը խնդիրներ ունի Իսպանիայի հարկային մարմինների հետ

Mundo Deportivo. Նեյմարը խնդիրներ ունի Իսպանիայի հարկային մարմինների հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խնդիրներ ունի Իսպանիայի հարկային մարմինների հետ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին պետք է 35 միլիոն եվրո վճարի, հակառակ դեպքում դատական գործընթաց կսկսվի: Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակում ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձը կարող է վերջնականապես ձախողվել: 

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը 2 տարի առաջ էր հեռացել կատալոնական ակումբից: