15.07.2019 12:30

МЯЧ Production. Մխիթարյանը հայտնվել է վերջին 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

МЯЧ Production. Մխիթարյանը հայտնվել է վերջին 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

МЯЧ Production-ը հրապարակել է վերջին 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակը, որտեղ հայտնվել է նաև «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ֆուտբոլիստը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Վերջին 5 տարում նրա վիճակագրությունն այսպիսին է՝ 250 հանդիպում և 79 գոլային փոխանցում: 

Նշենք, որ վիճակագրությունը կազմելիս հաշվի են առնվել ֆուտբոլիստների և՛ ակումբային, և՛ հավաքականների մակարդակով հանդիպումները:

Լավագույն տասնյակն այսպիսին է՝ 

1․ Լիոնել Մեսսի՝ 297 խաղ, 121 գոլային փոխանցում

2․ Կևին դե Բրույնե՝ 271 խաղ, 113 գոլային փոխանցում

3. Նեյմար՝ 245 խաղ, 109 գոլային փոխանցում

4. Լուիս Սուարես՝ 279 խաղ, 108 գոլային փոխանցում

5. Անխել Դի Մարիա՝ 262 խաղ, 92 գոլային փոխանցում և Թոմաս Մյուլեր՝ 273 խաղ, 92 գոլային փոխանցում 

6. Ռահիմ Ստերլինգ՝ 287 խաղ, 89 գոլային փոխանցում

7. Կրիստիան Էրիկսեն՝ 286 խաղ, 86 գոլային փոխանցում

8. Դմիտրի Պայետ՝ 231 խաղ, 85 գոլային փոխանցում

9. Հենրիխ Մխիթարյան՝ 250 խաղ, 79 գոլային փոխանցում

10․ Խամես Ռոդրիգես՝ 227 խաղ, 78 գոլային փոխանցում