16.07.2019 12:49

ԲԴԽ վաղվա նիստում քննարկվելու է Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

ԲԴԽ վաղվա նիստում քննարկվելու է Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

«Ազատություն»-ը հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը հուլիսի 18-ին հրավիրել են Խորհրդի նիստ՝ քննարկելու Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Բեքմեզյանը հայտնել է, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Բարձրագույն դատական խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը կլինի դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անցկացնելու համար։

2018-ին որպես ԲԴԽ անդամ ընտրված, ապա անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրած Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը անցած շաբաթ Դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ։ Նա նաև հայտարարեց, որ անցյալ տարի հրաժարականի իր դիմումը չէր ընդունվել։