17.07.2019 09:21

«Միլանը» բանակցում է Լուկա Մոդրիչի տրանսֆերը ձեռք բերելու հարցի շուրջ

«Միլանը» բանակցում է Լուկա Մոդրիչի տրանսֆերը ձեռք բերելու հարցի շուրջ

Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» 33-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։

«Միլանի» ղեկավարությունը բանակցել է խորվաթ ֆուտբոլիստի գործակալ Վլադո Լեմիչի հետ, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Հիմնական խնդիրը Մոդրիչի բարձր աշխատավարձն է։ Արքայական ակումբում նա ստանում է տարեկան 12 միլիոն եվրո։

Մոդրիչի պայմանագիրն իսպանական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։