17.07.2019 11:00

Դավիդ Դե Խեան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Դավիդ Դե Խեան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Դարպասապահ Դավիդ Դե Խեան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Անգլիական ակումբը զգալիորեն կբարձրացնի 28-ամյա խաղացողի աշխատավարձը։

350 հազար ֆունտ ստերլինգ շաբաթական աշխատավարձով իսպանացի ֆուտբոլիստը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ դարպասապահը, հաղորում է The Telegraph-ը։

Դե Խեայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ալթետիկոյից» 2011-ին։ Անգլիայի անցած առաջնությունում Դե Խեան մասնակցել է 38 հանդիպման, բաց թողել 54 գոլ։