17.07.2019 11:29

Ռեմզի. Սա ինձ համար նոր մարտահրավեր է

Ռեմզի. Սա ինձ համար նոր մարտահրավեր է

«Յուվենտուսի» նորեկ Աարոն Ռեմզին խոսել է նախօրեին նոր ակումբում իր շնորհանդեսից ստացած զգացողությունների մասին.

-Երբ առաջին անգամ լսեցի, որ «Յուվեն» հետաքրքրված է ինձանով, միանգամից մտածեցի, որ խոսքը գնում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկի մասին, ու միանգամից մտքովս անցավ, թե որքան լավ կլինի այնտեղ խաղալը: Սա ինձ համար նոր մարտահրավեր է, կյանքի նոր փուլ, ու ես պատրաստ եմ սրան, գիտեմ նաև, որ հեշտ չի լինի: Մի խոսքով՝ ես պատրաստ եմ ու անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին:

Ինձ հիանալի են ընդունել թե՛ ֆուտբոլիստները, և թե՛ մարզիչը: Մի քանի անգամ շփվել եմ մարզչի հետ, նրա հետ հեշտ է հաղորդակցվելը:

Այո, ես վնասվածք եմ ունեցել, բայց հիմա վիճակս շատ լավ է, առաջընթաց կա: Ես բոլոր  ջանքերս ներդրել եմ, որպեսզի հնարավորինս լավ մարզավիճակով ներկայանամ նոր մրցաշրջանում: Մինչև հիմա ամբողջական մարզման դեռ չեմ մասնակցել, սակայն շատ շուտով կսկսեմ լիարժեք մարզվել: Վստահ եղեք՝ ամբողջությամբ տրամադրված եմ ապաքինմանն ու լիովին առողջ ներկայանալուն:

Իհարկե, շատ եմ ուզում հիանալի հանդես գալ: Բայց դա միակ նպատակը չէ: Շատ կարևոր է հաղթելը: Երբ լավ խաղալով ես պարտվում, մի տեսակ հույս է դա, բայց պետք է հաղթանակի համար պայքարենք: Ես գիտեմ, որ մեր մարզիչ Մաուրիցիո Սարին մեծ տեղ է տալիս գեղեցիկ խաղին, ու վստահ եմ՝ բացի հաղթանակից նա մեզանից պահանջելու է նաև գեղեցիկ ելույթ,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: