17.07.2019 12:00

Էմերի. Սպասում եմ Լորանի որոշմանը

Էմերի. Սպասում եմ Լորանի որոշմանը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դեռ սպասում է թիմի պաշտպան Լորան Կոսելնիի որոշմանը: Հիշեցնենք, որ ավագը հրաժարվեց թիմի հետ մեկնել ԱՄՆ միջմրցաշրջանային հավաքի:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Կոսելնին, որի պայմանագիրն անգլիական ակումբի հետ լրանում է մյուս մրցաշրջանի ավարտին, ակումբին հասկացրել է, որ ցանկանում է հեռանալ հենց այս ամառ: Ամեն դեպքում «Զինագործները» որոշել են կարգապահական տույժի չենթարկել ֆրանսիացուն:

Նախօերին «Կոլորադո Ռեփիդսի» հետ ստուգողական խաղից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Էմերին ասաց.

-Ես երեք անգամ խոսել եմ Լորանի հետ ստեղծված իրավիճակի մասին: Մենք ուզում էինք, որ նա մեզ հետ գար, բայց նա որոշեց մնալ: Ինձ համար ամեն ինչ արդեն պարզ է: Հարկ է, որ մենք առաջ քայլենք: Մենք խաղում ենք ու շարունակում ենք պատրաստվել: Այժմ որոշումը Լորանինն ու ակումբին են բացառապես վերաբերում: Նրանք պետք է խոսեն ու որոշում կայացնեն… Սպասում եմ Լորանի որոշմանը: