17.07.2019 12:28

Ռունին՝ Կլոպի մասին

Ռունին՝ Կլոպի մասին

«Դի Սի Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին գովեստի խոսքեր է հղել «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին:

«Կլոպը, այն մարզիչներից է, ում հետ կցանկանա աշխատել յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Նկատվում է, որ խաղացողները հաճույք են ստանում նրա հետ աշխատելիս: Ես մեկ անգամ նրա հետ հանդիպել եմ, հիանալի մարդ էր:

Նրա միակ սխալն այն է, որ մարզում է «Լիվերպուլ»-ը: Ես շատ եմ հարգում Կլոպին ու նրա կատարած աշխատանքը: Նրա լավագույն տարիներն առջևում են»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Bild-ը: