17.07.2019 13:00

Գրան Պրի. Լևոն Արոնյանը չհաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը

Գրան Պրի. Լևոն Արոնյանը չհաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը

Ռիգայում ընթացող շախմատի Գրան Պրի մրցաշարի 1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել Յույ Յանյիի արգելքը:

Դասական երկու պարտիաներում կողմերն ոչ-ոքի խաղացին: Արագ շախմատի 4 պարտիաները նույնպես ավարտվեցին խաղաղ ելքով: Կայծակնային շախմատում կողմերը մեկական հաղթանակ տոնեցին և այդ պատճառով հերթը հասավ արմագեդոնին: 

Արմագեդոնում նույնպես գրանցվեց ոչ-ոքի, բայց ըստ կաննոների այս փուլում պիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին՝ 4 րոպե: Ոչ-ոքիի դեպքում հաղթանակը տրվում է սև ֆիգուրներով խաղացողին, այս դեպքում չինացի գրոսմայստերին: