17.07.2019 16:09

ՀՔԾ-ն խուզարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը

ՀՔԾ-ն խուզարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը

Ըստ «Հայկական ժամանակի»՝ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը:

Հիշեցնենք. Դավիթ Գրիգորյանը քննում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀԺ-ին ասել է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ըստ քննիչի, ինքը որեւէ կարգավիճակ չունի՝ հավելելով, որ խուզարկությունը մեկ այլ քրեական գործի շրջանակներում է իրականացվել: Հարցին՝ այս քրեական գործն առնչություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, դատավորը պատասխանել է. «Մի քիչ որ սպասեք՝ կիմանաք: Այդքանը կարող եմ ասել: Մի քիչ համբերեք՝ կիմանաք»:

Ըստ ՀԺ-ի՝ ՀՔԾ-ն հաստատել է այս տեղեկությունը, բայց այլ մանրամասներ չի հայտնել: