17.07.2019 23:14

Մ19 Եվրո-2019. Հայաստանի հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտություն կրեց

Մ19 Եվրո-2019. Հայաստանի հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտություն կրեց

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Իտալայից:

Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Պորտանովան, մեկական անգամ էլ աչքի ընկան Մերոլան ու Ռասպադորին:

Այսպիսով, այս հաղթանակից հետո Իտալիան վաստակում է 3 միավոր և A խմբի մրցաշարայի աղյուսակում զբաղեցնում երրորդ տեղը: Առաջատարները 4-ական միավորով Իսպանիան ու Պորտուգալիան են: Հայաստանը եզրափակում է աղյուսակը:

Մ-19 Եվրո-2019, A խումբ, երկրորդ տուր

Հայաստան - Իտալիա՝ 0։4

Մանոլո Պորտանովա, 29, 56, Դավիդե Մերոլա, 32, Ջակոմո Ռասպադորի, 68

Պորտուգալիա - Իսպանիա՝ 1։1

Ֆաբիու Վիեյրա, 49 - Խուան Գոնսալես, 41