18.07.2019 09:22

Դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել

Դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել

Արգենտինայի մարզական արբիտրաժային դատարանի անդամ Գուստավո Աբրեուն մեկնաբանել է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի խոսքերը, որը ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիային մեղադրել էր կոռուպցիայի մեջ: Արգենտինա-Բրազիլիա կիսաեզրափակչից հետո արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կազմակերպությունը փորձում է անել հնարավորը բրազիլացիների հաղթանակի համար:

«Խորհուրդ կտայի Մեսսիին ներողություն խնդրել, քանի որ նրանք պատրաստվում են նրան պատժամիջոցների ենթարկել: Նա պետք է ներողություն խնդրի, որպեսզի չպատժեն»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝  ասել է Աբրեուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կոնֆեդերացիան կարող է որակազրկել Մեսսիին երկու տարով: