18.07.2019 10:00

Riga FIDE Grand Prix․ Կիսաեզրափակիչի զույգերը

Riga FIDE Grand Prix․ Կիսաեզրափակիչի զույգերը

Լատվիայում անցկացվող Riga FIDE Grand Prix-ում (այս շարքի երկրորդ մրցաշարն է, փլեյ-օֆֆի մրցակարգով) հայտնի են  կիսաեզրափակիչի զույգերը։

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) 

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 

Քառորդ եզրափակիչում Մամեդյարովը թայ-բրեյքում 2,5։1,5 հաշվով հաղթել է Յան-Կշիշտոֆ Դուդային (Լեհաստան), Սոն դարձյալ թայ-բրեյքում 4,5։3,5 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Գրիշչուկը թայ-բրեյքում 2,5։1,5 հաշվով ուժեղ է եղել չինացի Յանջի Յուից, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին։

Վաշյե-Լագրավը քառորդ եզրափակիչում երկու դասական պարտիաների արդյունքում 1,5։0,5 հաշվով հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին։