18.07.2019 10:27

Գվարդիոլան ցանկանում է Դանի Ալվեսին տեսնել «Մանչեսթեր Սիթիում»

Գվարդիոլան ցանկանում է Դանի Ալվեսին տեսնել «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Բրազիլիայի հավաքականի 36-ամյա պաշտպան Դանի Ալվեսին, որի հետ նախկինում աշխատել է «Բարսելոնայում», սակայն պայմանագրի կնքմանը կարող է խանգարել  օտարերկրացի խաղացողների քանակի սահմանափակումը, հաղորդում է Globo Esporte-ն։

Պրեմյեր լիգայի կանոններով ամեն ակումբի հայտացուցակում կարող է լինել 17 օտարերկրացի։ Ալվեսին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթին» պետք է վաճառի մեկ լեգեոնականի։

Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո Ալվեսն ունի ազատ գործակալի կարգավիճակ։