18.07.2019 12:00

«Լիվերպուլ»-ի խաղացողը թիմից հեռանալու ցանկություն է հայտնել

«Լիվերպուլ»-ի խաղացողը թիմից հեռանալու ցանկություն է հայտնել

«Լիվերպուլ»-ի դարպասապահ Սիմոն Մինյոլեն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին բացահայտ ասել է ֆուտբոլիստի գործակալ Նիկո Վաեսենը:

«Սիմոնի համար կարևոր է ինչ-որ տեղ խաղալը: Մեր նպատակն է հեռանալը: Նա դեռ ֆուտբոլին տալու բաներ ունի: Հուսով ենք նրա վերաբերյալ առաջարկի դեպքում «Լիվերպուլ»-ն անպայման այն կքննարկի»,- գործակալի խոսքերն է մեջբերում Sportwitness-ը:

Ավելի վաղ, Մինյոլեի ծառայություններով հետաքրքրված էր թուրքական «Բեշիկթաշ»-ը: