24.09.2012 20:59

Նախագահի թեկնածուի մասին ԲՀԿ-ն կխոսի համապատասխան պահին. Տիգրան Ուրիխանյան

Նախագահի թեկնածուի մասին ԲՀԿ-ն կխոսի համապատասխան պահին. Տիգրան Ուրիխանյան

Եթե խոսքը նախագահական ընտրություններին է վերաբերում, ապա որևէ նոր բան չեմ ասելու: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վերջին հարցումների արդյունքները:

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ժամանակ Ադիբեկյանը՝ ներկայացնելով վերջին հարցումների արդյունքներն ասել էր, որ հարցվածներն ընդդիմության միասնական թեկնածու են տեսնում Գագիկ Ծառուկյանին:

Մեր հարցին, թե կա՞ն հավանական թեկնածուներ և նախագահի թեկնածուի հարցը ե՞րբ կքննարկվի կուսակցությունում, Ուրիխանյանն այսպես պատասխանեց.

«Դրա մասին մենք կխոսենք այն համապատասխան պահին, որը կգտնենք նպատակահարմար: Հիմա դեռ ժամանակը չէ»: