18.07.2019 12:38

Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոն»-ը:

Մերսիսայդյան ակումբը պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրել խորվաթին, եթե «ծեր սինյորա»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին այլևս հույսեր չի կապում նրա հետ:

33-ամյա փորձառու խաղացողի տրանսֆերը ներկա պահին գնահատվում է 18 մլն եվրո: