18.07.2019 13:00

Թոմաս Տուխել. Այժմ Նեյը մնացածի հետ աշխատում է: Կոնֆլիկտ չկա, խնդիր՝ նույնպես

Թոմաս Տուխել. Այժմ Նեյը մնացածի հետ աշխատում է: Կոնֆլիկտ չկա, խնդիր՝ նույնպես

 ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ Նեյմարի հետ վերջինիս՝ ակումբից հեռանալու մասին խոսել է դեռևս Կոպա Ամերիկայի մեկնարկից առաջ:

Ամռան ամենաթեժ թեման Նեյմարն է, ու մինչև հիմա հարձակվողի՝ ակումբը լքելու խոսակցությունները չեն դադարում. «Ես գիտեի, որ Նեյմարն ուզում է հեռանալ ՊՍԺ-ից  դեռ շատ վաղուց: Ես նրա հետ զրուցել եմ Կոպա Ամերիկայի մեկնարկից առաջ: Այժմ Նեյը մնացածի հետ աշխատում է: Կոնֆլիկտ չկա, խնդիր՝ նույնպես: Ինձ դուր է գալիս Նեյմարի հետ աշխատելը, և ես հարգում եմ նրա՝ առաջ շարժվելու ցանկությունը: Նրա տրանսֆերը ինձանից չէ կախված:  Այժմ դա ակումբի և Նեյմարի խնդիրն է: Նեյմարի հեռանալու մասին չեմ խոսել ակումբի հետ. հանգիստ եմ այդ հարցով»,- ընդգծել է Տուխելը: