18.07.2019 13:43

Մոդրիչ. Ես իզուր չեմ ստացել «Ոսկե գնդակը»

Մոդրիչ. Ես իզուր չեմ ստացել «Ոսկե գնդակը»

«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կուզենար ապացուցել, որ իզուր չի արժանացել «Ոսկե գնդակին» 2018 թվականին:

«Ոսկե գնդակից» հետո  Մոդրիչը կոշտ քննադատության ենթարկվեց:  Շատերը կարծում են, որ նա արժանի չէր այդ մրցանակին: Այսինքն՝ մրցանակ ստանալու հենց հաջորդ մրցաշրջանում նա տանուլ տվեց մրցաշրջանը՝ իր չափազանց վատ ելույթներով:

Այժմ նա կարծում է, որ իրենց մեծ սպասելիքներ ունեն, ու ինքն ամեն ինչ անելու է արժանանալու այդ վստահությանը.

-Կարելի է նաև ինձ չհիշեցնել, որ ես տանուլ եմ տվել մրցաշրջանը:  Գուցե դա կախված էր նաև Մունդիալին մասնակցելուց, որովհետև ես ընդամենը մեկ շաբաթ եմ հանգստացել: Ես աշխատելու եմ ապացուցել, որ իզուր չեմ ստացել «Ոսկե գնդակը»: Ես դեռ ունեմ ժամանակ,- ասել է Մոդրիչը: