18.07.2019 12:44

ԱԻՆ. Առաջիկա 5 օրերին ՀՀ-ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱԻՆ. Առաջիկա 5 օրերին ՀՀ-ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հուլիսի 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: