18.07.2019 20:22

Եվրոպա լիգա. «Ալաշկերտ»-ը hաղթում է «Մակեդոնիա»-ին և դուրս գալիս որակավորման 2-րդ փուլ (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Ալաշկերտ»-ը hաղթում է «Մակեդոնիա»-ին և դուրս գալիս որակավորման 2-րդ փուլ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում  «Ալաշկերտ»-ը Սկոպյեում խոշոր հաշվով հաղթեց «Մակեդոնիա»-ին:

Հանդիպման 21-րդ րոպեին Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը:

68-րդ րոպեին երևանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Տիագոն: 74-րդ րոպեին ևս մեկ գնդակ հեղինակեց Տարոն Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղն ավարտվել էր «Ալաշկերտ»-ի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Այսպիսով, մեր թիմը 2 վստահ հաղթանակ է տոնում՝ դուրս գալով որակավորման 2-րդ փուլ:

«Մակեդոնիա» - «Ալաշկերտ»՝ 0:3