19.07.2019 00:44

ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմել ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին

ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմել ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է․

«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»: