19.07.2019 11:00

Դավիդ Տրեզեգեն զրկվել է վարորդական իրավունքից

Դավիդ Տրեզեգեն զրկվել է վարորդական իրավունքից

Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու, թույլատրելի արագությունը զգալիորեն գերազանցելու համար զրկվել է վարորդական իրավունքից, հաղորդում է gazetta.it-ը։ Նաեւ նշվում է, որ Տրեզեգեն անպատվել է ճանապարհային ոստիկաններին՝ նրանց անվանելով «աղքատ, անհաջողակ մուրացկաններ, որոնք նույնիսկ 2 հազար եվրո չեն ստանում»։

41-ամյա Տրեզեգեն Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է 1998թ․ աշխարհի եւ 2000թ․ Եվրոպայի չեմպիոն։ 2000-2010 թվականներին ներկայացրել է «Յուվենտուսը»՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն (2002, 2003)։