19.07.2019 12:44

Լուկա Յովիչ. Կարևորը վստահությունն է սեփական ուժերի հանդեպ

Լուկա Յովիչ. Կարևորը վստահությունն է սեփական ուժերի հանդեպ

«Ռեալի» նորեկ Լուկա Յովիչը The Player’s Tribune-ի իր սյունակում գրել է, որ կարևորը վստահությունն է սեփական ուժերի հանդեպ.

- Կյանքում բոլոր մարդիկ օժտված են յուրահատուկ տաղանդով, իսկ ես որքան ինձ հիշում եմ՝ աշխատում եմ միայն գոլեր խփելու ուղղությամբ: Երբ փոքր էի, ընդամենը երկու տեսաերիզ ունեի, որտեղ մինչև 2006 թվականի Մունդիալի բոլոր գոլերն էին տեսագրված: Հիշում եմ, որ հիացած էի Ռոժե Միլայով Կամերունի հավաքականից (Մունդիալ-1990, Իտալիա) և, իհարկե, Ռոնալդոյով: Ես ապշած էի, թե ինչպես է վերջինս գոլեր խփում: Նա այնքան արագ էր գործում, կարծես հրաշագործ լիներ: Ես փորձում էի նրա հնարքները տանը կրկնել: Ռոնալդոն այնպիսի հեշտությամբ էր գործում, որ ինձ թվում էր, թե 30 տոկոսով է ընդամենը խաղում ու մտածում է, որ դա ուղղակի անհավանական է: Նրա ոճն ու վստահությունն ինձ վրա խորը հետք են թողել:

Վերջին անգամ, երբ խաղում էի Սերբիայի հավաքականում, ընկերներիցս մեկն ասաց. «Ինչերի ասես, որ չէի հասնի, եթե ինքս իմ նկատմամբ վստահ լինեի այնպես, ինչպես դու…»: Ինձ համար դա ունի հետևյալ իմաստը. ինչպե՞ս կարող ես հարձակվող լինել, եթե ինքդ քո ուժերին վստահ չես: Այդ դիրքի համար կարևորը սկիզբը չէ, այլ վերջը: Եվ ես մեծ վստահություն ունեմ ինքս իմ նկատմամբ. երբեք չեմ կասկածում իմ արժանիքներին և միշտ ինձ լավագույնն եմ համարում,- գրել է Յովիչը: