19.07.2019 11:51

Արմենպրես. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Իջևանի անկարգությունների մասին

Արմենպրես. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Իջևանի անկարգությունների մասին

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակում են ձեռնարկել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Արմենպրեսին տեղեկացրել են, որ դեպքի շրջանակներում ոստիկանությունը բերման է ենթարկել 22 անձանց, ևս 3-ը ներկայացել են ինքնակամ: 13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով և հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 5 անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ: