19.07.2019 12:07

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը «Շերեմետևո» օդանավակայանի պատահարի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը «Շերեմետևո» օդանավակայանի պատահարի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել

Այս գիշեր «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցվել է Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան թռիչքը՝ օդաչուների խցիկում ծխահարության ազդանշանի գործարկման պատճառով։ Ուղևորները տարհանվել են, 8 մարդ է տուժել, 2-ը հոսպիտալացվել են, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պատահարի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։

«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Քաղաքացիները (ծնված՝ 1965 թ․-ին և 1974 թ․-ին) գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։ Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից», - ասված է հաղորդագրության մեջ։