20.07.2019 11:10

Լոնդոնի «Արսենալ» նոր ավագը Գրանիտ Ջական է

Լոնդոնի «Արսենալ» նոր ավագը Գրանիտ Ջական է

Նոր մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալի» ավագը կլինի շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական, հաղորդում է Goal.com-ը։

Նախորդ մրցաշրջանում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի ավագը ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին էր, սակայն այս ամռանը նա հրաժարվեց թիմի հետ մեկնել է ԱՄՆ մրցաշրջագայության։ Ամենայն հավանականությամբ, Կոսելնին շուտով կլքի «Արսենալը»։

Ավագի թեկնածուներ են նաեւ Մեսութ Օզիլն ու Նաչո Մոնրեալը, սակայն Էմերին ավագի դերում տեսնում է Ջակային։ 

Անգլիայի անցած առաջնությունում Ջական մասնակցել է 29 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։