20.07.2019 13:00

Marca. Իսկոն չի պատրաստվում հեռանալ «Ռեալ»-ից

Marca. Իսկոն չի պատրաստվում հեռանալ «Ռեալ»-ից

«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն չի պատրաստվում հեռանալ մադրիդյան թիմից: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է պայքարել մեկնարկային կազմում իր տեղի համար: Հաղորդվում է, որ խաղացողը կմերժի այլ ակումբներից ցանկացած առաջարկ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբ»-ն այս ամռանը 80 միլիոն եվրոյով կվաճառի իսպանացու տրանսֆերը: