20.07.2019 13:21

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներին գումար են առաջարկել Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ը քննադատելու համար

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներին գումար են առաջարկել Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ը քննադատելու համար

Անգլիայի հավաքականի նախկին երկու ֆուտբոլիստների գումար է առաջարկվել, որպեսզի նրանք ԶԼՄ-ների միջոցով քննադատեն աշխարհի 2022 թվականի առաջնության կազմակերպումը, որը կկայանա Քաթարում:

The Times-ը հայտնում է, որ այս ֆուտբոլիստներն են Սոլ Քեմփբելն ու Սթեն Կոլիմորը: Նրանց երկուսին էլ առաջարկվել է ապահովել Լոնդոնի կոնֆերանսին մասնակցությունը, որտեղ նրանք պետք է քննադատեին Քաթարում աշխարհի առաջնության անցկացումը:

Պարբերականը նշում է նաև, որ նրանց գումարներ են առաջարկել քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս Քաթարի ներկայիս ղեկավարության դեմ: Քեմփբելը հաստատել է այս տեղեկությունը, բայց պատասխանել է, որ հրաժարվել է առաջարկից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ԱԱ-2022-ի անցկացման վայրի հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով ՖԻՖԱ-ն կարող է մրցաշարը տեղափոխել այս երկիր: