21.07.2019 09:00

«Բարսելոնան» մեկնել է Ճապոնիա

«Բարսելոնան» մեկնել է Ճապոնիա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մեկնել է Ճապոնիա։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ թիմում ընդգրկվել են 17 խաղացողներ գլխավոր թիմի կազմից, 9 խաղացողներ՝ երկրորդ թիմից։

Հուլիսի 23-ին Տոկիոյում կատալոնական թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ, հուլիսի 27-ին Կոբեում կմրցի ճապոնական «Վիսել Կոբեի» հետ, որի կազմում հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Անդրես Ինյեստան, Դավիդ Վիլյան ու Սերխի Սամպերը։