21.07.2019 10:32

ICC. գոլառատ խաղում «Բավարիա»-ն վստահ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ (տեսանյութ)

ICC. գոլառատ խաղում «Բավարիա»-ն վստահ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակում «Բավարիա»-ն 3:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ:

15-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Տոլիսոն: 67-րդ րոպեին Լևանդովսկին կրկնապատկել է մյունխնեցիների առավելությունը: 2 րոպե անց Գնաբրին արդեն երրորդ գնդակն է ուղարկել «սերուցքայիններ»-ի դարպասը:

81-րդ րոպեին գերմանական կողմի դարպսապահ Ուլրեյխը տուգանային հրապարակից դուրս խախտեց կանոնները, ինչի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Նշանակված տուգանային հարվածն անվրեպ իրացրեց «Ռեալ»-ի բրազիլացի նորեկ Ռոդրիգոն:

«Բավարիա» - «Ռեալ»՝ 3:1