21.07.2019 11:30

Calciomercato. Պոգբան այս ամռանը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Calciomercato. Պոգբան այս ամռանը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, այս ամռանը չի փոխի ակումբային գրանցումը:

Calciomercato-ի փոխանցմամբ՝ ոչ մի ակումբ ներկա պահին պատրաստ չէ վճարել մանկունյացիների ղեկավարության պահանջած գումարը: Նշենք, որ «կարմիր սատանաներ»-ը ֆրանսիացու տրանսֆերի դիմաց նախատեսում են 200 մլն եվրո ստանալ:

26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Յուվենթուս»-ը: