21.07.2019 12:00

Զիդանը` Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Զիդանը` Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Հունիս ամսվանից նրա դիրքը թիմում որոշված չէ: Իրավիճակը դեռ նույնն է: Նա պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ, այդ պատճառով դեռ թիմում է: Ես իմ խաղացողներին հարգում եմ: Եթե նա որոշեց մնալ, ապա խնդիր չկա: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում AS-ը:

Բեյլի պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է 2022 թվականին: