21.07.2019 13:00

40-ամյա Մենի Պակիաոն կրկին դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

40-ամյա Մենի Պակիաոն կրկին դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն: Գլխավոր իրադարձությունը եղել է 40-ամյա Մենի Պակիաոյի և ամերիկացի Կիտ Տուրմանի մենամարտը WBA վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի գոտու համար:

Պակիաոն հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 113-114, 115-112, 115-112:

Մենամարտի սկզբում Պակիաոն շատ ակտիվ է եղել ու արդեն առաջին ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Միջնամասում Տուրմանը հավասարեցրել է մենամարտը, սակայն վերջնական արդյունքում մրցավարները հաղթանակը շնորհել է ֆիլիպինցուն:

Սա Պակիաոյի համար 62-րդ հաղթանակն էր: