22.07.2019 09:23

Էմերի․ Չենք ցանկանում նահանջել մեր պահանջներից...

Էմերի․ Չենք ցանկանում նահանջել մեր պահանջներից...

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դարձյալ խոսել է հնարավոր տրանսֆերների մասին։ Անգլիական ակումբում հույս ունեն ձեռք բերել չորս բարձրակարգ ֆուտբոլիստների։

«Ես համբերատար եմ, քանի որ ցանկանում ենք ընտրել լավագույն լուծում։ Որոշ ֆուտբոլիստներ շատ թանկ են, մենք ընտրում ենք, բայց նաեւ չենք ցանկանում նահանջել մեր պահանջներից։

Մենք ունենք լավ խաղացողներ, գերազանց երիտասարդներ։ Գիտենք, որ նրանք կարող են առաջադիմել։ Ես ցանկանում եմ ունենալ չորս նորեկներ, բայց պետք է վստահ լինենք, որ նրանք կհզորացնեն թիմը»,- Էմերիի խոսքը մեջբերում է ESPN-ը։ 

Հուլիսի 24-ին Վաշինգտոնում «Արսենալն» ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։