22.07.2019 11:36

Marca. չինական 3 ակումբ պայքարում է Բեյլի տրանսֆերի համար

Marca. չինական 3 ակումբ պայքարում է Բեյլի տրանսֆերի համար

«Ռեալ»-ի վինգեր Գարետ Բեյլն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Չինաստանում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուելսցու տրանսֆերի համար պայքարում են «Ցզյանսու Սունին»-ը, «Շանհայ Շենհուա»-ն և և «Բեյցզին Գոան»-ը: 

Հաղորդվում է, որ 3 ակումբն էլ պատրաստ է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ տրամադրել 30-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս էր հայտնել, որ Բեյլը կհեռանա թիմից: