22.07.2019 12:00

Football Italia. Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է հրավիրել իտալական ֆուտբոլի ծագող աստղին

Football Italia. Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է հրավիրել իտալական ֆուտբոլի ծագող աստղին

Մադրիդի «Ռեալ»-ը կրկին հետաքրքրված է «Ռոմա»-ի երիտասարդ կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, նախորդ մրցաշրջանում «սերուցքայիններ»-ը իտալացուն հրավիրելու մեկ անհաջող փորձ կատարել էին ու հիմա Գարեթ Բեյլի հնարավոր հեռանալու պատճառով կրկին վերադարձել են նրա թեկնածությանը:

Նշվում է, որ Ձանյոլոյի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդներից մեկն է «Տոտենհեմ»-ը: 20-ամյա խաղացողը նույնպես համաձայնվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն գործարքը ձգձգվում է, քանի որ «խթաններ»-ը մտադիր են նրանում ներառել պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին:

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Նիկոլոն 27 հանդիպման է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել: